Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար պետք է մտածեն նրանք, ովքեր այն պատրաստվում են իրականացնել, վնասը կլինի փոխադարձ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Սպառնալիքները Ռուսաստանի դեմ անարդյունավետ են և վնասակար, իսկ Ռուսաստանը շարունակում է նախապատրաստվել «ութնյակ»-ի գագաթնաժողովին,- նշել է Ռուսաստանի նախագահը: