Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում մարտի 3-ին' ժամը 05.30-ի սահմաններում, 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին:
Ոստիկանը ռադիոկապով օգնություն է խնդրել, քիչ անց դեպքի վայր են հասել ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները, սակայն երիտասար դները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1984թ. ծնված Ժորա Ղ.-ն, 1986թ. ծնված Վահան Բ.-ն, 1990թ. ծնված Արմեն Մ.-ն, 1989թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և 198 թ. ծնված Արա Ք.-ն, որոնք բերման ենթարկվելիս խոչընդոտել են ոստիկաններին, սպառնացել, հայհոյանքներ տվել, իսկ Արա Ք.-ն գլխով հարվածել է ոստիկանի գլխին, Մարաշի բաժանմունքում էլ դիտավորությամբ հարվածել և կոտրել է միջանցքի մուտքի դռան ապակին: Բերման ենթարկվածները բաժանմունքում շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, հայհոյել են և տևական ժամանակով խանգարել բաժանմունքի բնականոն աշխատանքը:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: