ԱՄՆ-ը պաշտպանության բնագավառի հետազոտությունների ու մշակումների վրա 7 անգամ ավելի շատ Է ծախսում, քան Եվրամիության երկրները միասին վերցրած: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

 

«Այսօր ԱՄՆ-ը պաշտպանության բնագավառի հետազոտությունների ու մշակումների վրա յոթնապատիկ ավելի շատ Է ծախսում Է քան Եվրամիության բոլոր 28 երկրները»,-հայտարարել Է Բառոզուն Եվրոպայի պաշտպանական քաղաքականության հարցերի շուրջ Բրյուսելում ընթացող խորհրդաժողովում:

 

Նրա խոսքով՝ 2006 եւ 2010 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում պաշտպանության բնագավառի հետազոտությունների ու մշակումների վրա Եվրամիության անդամ երկրների պետական ծախսերը կրճատվել են 14 տոկոսով, իսկ այդ հոդվածով միագումար բյուջեն՝ 3,5 տոկոսով:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրահանձնաժողովի ղեկավարը հանդես Է եկել Եվրամիության կողմից ՆԱՏՕ-ի հայեցակարգի իրականացման օգտին, որը սահմանափակ ֆինանսավորմամբ պաշտպանական ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործում Է նախատեսում խստագույն խնայողության պայմաններում: