Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մամուլի խոսնակ Բուսեյնա Շաբանը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Իրան կատարած այցից կարելի է եզրակացնել, որ Անկարան ցանկանում է վերադառնալ Սիրիայի հետ նախկին հարաբերություններին:
Meyadin Kanal հեռուստաալիքին տված հարցազրույցում Բուսեյնա Շաբանն ասել է, որ հանուն Սիրիայի կառավարության եւ ժողովրդի եւ երկրում արյունահոսությանը վերջ դնելու, իրենք պատրաստ են բախել ամեն դուռ:
Նա ասել է, որ իրենք գոհունակությամբ կընդունեն Թուրքիայի հետ նախկին հարաբերություններին վերադարձը' նշելով, որ Սիրիայի տեսակետից կարեւորը Թուրքիայի կողմից իր տարածքով դեպի Սիրիա զենքի եւ ահաբեկիչների հոսքի դադարեցումն է:
Սիրիայի նախագահի մամուլի խոսնակը նաեւ ընդգծել է, որ չնայած ահաբեկչական գործողությունները հասել են արդեն իրենց, դեռեւս չեն տեսնում որեւէ փոփոխություն Դամասկոսի նկատմամբ Թուրքիայի կառավարության վարքագծում: Բուսեյնա Շաբանը նաեւ պնդել է, որ Էրդողանի կառավարությունը գլխավոր դերակատարներից է Սիրիայում տեղի ունեցող կեղտոտ իրադարձություններում: