Երևանում շատ շուտով կսկսվեն գարնանային լայնածավալ կանաչապատման աշխատանքները, որի նախապատրաստական փուլն արդեն ավարտին է մոտենում։

 

Բոլոր վարչական շրջանների համատիրությունների, կանաչապատման կազմակերպությունների և անգամ բնակիչների կողմից իրականացվում են այգիների, պուրակների, փողոցներին միջնաշերտերի, սիզամարգերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքներ։

 

Մաքրվում են չորացած տերևներն ու ծառերի բնաբաժակները, փխրեցվում ու թարմ շերտով են պատվում հողածածկ տարածքները, գարնանային սանիտարական էտման են ենթարկվում ճանապարհամերձ ծառերը։

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս սանիտարական աշխատանքներին կհաջորդեն կանաչապատման, ծաղկապատման և ծառատնկման գործընթացը, ինչը կնպաստի Երևանի կանաչ տարածքների ավելացմանը։