Ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները Սիրիայում փորձում են ձախողել հակամարտող կողմերի միջև համաձայնագիր ստորագրելու և զինադադար հայտարարելու համար ներդրվող ջանքերը:
Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Հայտարար ության մեջ նշված է, որ Սիրիայի մի քանի շրջաններ շարունակում են մնալ սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև բախումների թիրախում: Հատկապես մտահոգիչ են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման գործողությունները, որոնք խախտել են փետրվարի 11-ի համաձայությունն այն մասին, որ նրանք պետք է հեռանան պաղեսինյան փախստականների Յարմուք ճամբարից:
Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ Դամասկոսի, Հոմսի և Հալեպի բնակելի թաղամասերը ենթարկվում են հրթիռային ռմբակոծության, որոնց հետևանքով ամեն օր մարդկային վնասներ են գրանցվում: