Համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը զրույցում է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Փաեթի հետ՝ հաստատելով Մայդանի դիպուկահարների և ընդդիմության առաջնորդների միջև եղած կապը: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:
Տեսանյութում մասնավորապես քննարկվում է Ուկրաինայում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները: Հեռախոսազրույցի ընթացքում Ուրմաս Փաեթը նաև նշում է, որ դիպուկահարները, ովքեր Կիևում մարդկանց վրա են կրակել, վարձվել են Մայդանի առաջնորդների կողմից, այլ ոչ թե Յանուկովիչի, որի մասին ավելի վաղ նշվում էր:
Նշենք, որ այսօր հայտնված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Փաեթի միջև գրանցված հեռախոսազանգի ձայնագրության իսկությունն ավելի ուշ հաստատվել է Էստոնիայի ԱԳՆ-ի կողմից:
«Շատ ամոթ է, որ նման գաղտնալսում է ընդհանրապես իրականացվել. պատահաբար չէ, որ այդ խոսակցությունը հենց այսօր են տեղադրել համացանցում»,- հայտարարել է Փաեթը: