Ինչպես հայտնում է itar-tass-ը, Մոսկվան պահանջում է, որ Մայդանի առաջնորդներն իրենց երկրում դադարեցնեն արյունահեղությունը և անհապաղ վերսկսեն երկխոսությունն օրինական իշխանության հետ՝ առանց սպառնալիքների և վերջնագրերի: Այս մասին ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

 

ՌԴ-ի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվայում վրդովմունք է հարուցում ընդդիմության առաջնորդների կողմից արմատականների գործողություններին արձագանքի բացակայությունը, առաջնորդներ, որոնք, քողարկվելով ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին նվիրվածության՝ ամբոխավարական կարգախոսներով, թողտվությամբ «դարչնագույն» հեղափոխության» են հրահրում:

 

Մոսկվայում չեն տեսնում նաև եվրոպական քաղաքական գործիչների և կառույցների պարզորոշ արձագանքը, որոնք հրաժարվում են խոստովանել, որ Ուկրաինայում արմատական ուժերի գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկած է ընդդիմության վրա:

 

«Ուկրաինան Ռուսաստանի համար եղբայրական բարեկամական պետություն է, ռազմավարական գործընկեր, և մենք մեր ամբողջ ազդեցությունը կօգտագործենք, որպեսզի այդ երկրում հաշտություն և անդորր տիրի»,- ասված է հաղորդագրության մեջ: