Ռուսաստանն անհրաժեշտ է համարում ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելության թվակազմն Ուկրաինայում: Այդ մասին հունիսի 26-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:

 

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է առաքելության ներկայությունը հասցնել 500 մարդու»,-ասել է նա:

 

Մեշկովը հիշեցրել Է, որ ներկայում առաքելության կազմում Ռուսաստանից աշխատում Է 12 մասնագետ: «ԵԱՀԿ-ն դիմել Է մեզ ռուսաստանցի դիտորդների թիվը մինչեւ 40 ավելացնելու խնդրանքով»,-հավելել Է նա:

 

ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարարը հարցազրույցում նաեւ հայտարարել Է, թե «կան որոշակի ուժեր, առաջին հերթին ԱՄՆ-ում, որոնք խիստ շահագրգռված են ցանկացած մտացածին պատրվակով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում»:

 

«Ուստի մեզանից չԷ կախված՝ Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն արդյոք պատժամիջոցներ»,-հավելել Է Մեշկովը: