Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության թվակազմը երկու ամսվա ընթացքում կհասցվի մանդատով նախատեսված առավելագույն թվաքանակին՝ 500-ի:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Վիեննայում հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը: Ընդսմին առաքելության ընդհանուր թվաքանակը, ներառյալ տեխնիկական անձնակազմը, կհասնի 900-ի:

 

«Մենք երկու ամսվա ընթացքում կունենանք 500 դիտորդ: Լոգիստիկայի և վարչական անձնակազմի հետ միասին կլինի շուրջ 900 մարդ»,-ասել է Ապականը ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդին իր զեկույցի ավարտվելուց հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: