Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 206-ով, 1462-ից հասել է 1668-ի, ընդհանուր առմամբ մահացել է 52 մարդ, ապաքինվել է 35-ը, չորեքշաբթի հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Երեքշաբթի վարակվել էր 143 մարդ՝ 1319-ից հասնելով 1462-ի, մահացել էր միայն 45 մարդ, ապաքինվել 28-ը:
«Ժամը 9-ի դրությամբ, լաբորատոր հաստատվել է COVID-19- ի 1668 դեպք, մահացել է 52 մարդ, ապաքինվել՝ 35-ը: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակի 206 նոր դեպք», - ասվում է հաղորդագրության մեջ: