Թուրքիայում սեպտեմբերի 16-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում, հաղորդում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.645 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․771 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.342 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների' մինչև օրս համավարակից ապաքինվել է 262.602 մարդ, իսկ 1.351 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 296.391 և մահվան 7․249 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 855.180-ի։