Մոսկվան առաջարկել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի պատվիրակության կազմում ներառել իր փորձագետներին: Այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար – փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

«Բոլորը համաձայնել են, որ այդ պատվիրակությանն անհրաժեշտ Է տալ շանս, դրա կազմում մենք առաջարկել ենք ընդգրկել մեր փորձագետներին»,- ասել Է Կարասինը:

 

«ԵԱՀԿ-ն կարեւոր դեր Է խաղում այն բանում, որ ուսումնասիրվի իրադրությունը, քննարկվի այն, առաջարկվեն ինչ-որ սցենարներ,- ասել Է նա:- Մենք հուսով ենք, որ դա կլինի կարեւոր, դրական աշխատանք»,- նշել Է դիվանագետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: