Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Մոսկվան իբր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել Է հրաժարական տալ: «Ոչ, դա այդպես չԷ»,-ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հունվարի 22-ին ավելի վաղ Financial Times հրատարակությունը՝ հղում անելով արեւմտյան հատուկ ծառայությունների անունները չնշած աղբյուրների, հաղորդել Էր, թե ՌԴ զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Սերգունն իբր այցելել Է Դամասկոս, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքով Ասադին առաջարկի թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը:
Հրատարակության վարկածով՝ Ասադը մերժումով Է պատասխանել:
Իգոր Սերգունը հունվարի 3-ին հանկարծամահ Է եղել կյանքի 59-րդ տարում: