Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ռուսաստանի նախագահին առաջարկել է «վերցնել Դոնբասը» փետրվարի 12-ին Մինսկում կայացած բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտնել է vesti-ukr.com-ը:
«Դուք գիտեք, որ սա միանշանակ չի համապատասխանում իրականությանը», - ասել է Պորոշենկոն:
Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հերքել են այդ տեղեկատվությունը: