Աջակցելով Սիրիային' Ռուսաստանը բոլորովին էլ չի փորձում պահպանել Բաշար Ասադի իշխանությունը: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է ամենաթեժ միջազգային գործողության շուրջ դիրքորոշումը:

 

 

Նրա խոսքով' Մոսկվան օգնում է ոչ թե կոնկրետ պաշտոնյաների, այլ նախ և առաջ պետությանը, որպեսզի այդ տարածաշրջանում վերջնականապես քաոս չտիրի:

 

 

«Սիրիայի պետականությունն աջակցության կարիք ունի: Ոչ թե անձամբ Ասադը, այլ մասնավորապես պետականությունը: Որպեսզի մնա հանրային կառավարման գոնե մի որոշակի մոդել», - ասել է Զախարովան:

 

 

Պաշտոնական Դամասկոսը ընդունել է, որ իր տարածքում գտնվում են Ռուսաստանից ռազմական հրահանգիչները, որոնք օգնում են սիրիացիներին հարմարվել ռուսական ռազմական տեխնիկային: Սիրիան դեռևս չի հայցել Ռուսաստանի բանակի աջակցությունը, սակայն նման իրավունք է վերապահել: