Ինչպես հայտնում է interfax-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ուկրաինայում ինքնաթիռի կործանումը հաստատում է այդ երկրում ճգնաժամի շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ պահանջելով ավիաաղետի զգույշ և օբյեկտիվ հետաքննություն: Այս մասին Պուտինը հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Պուտինը Ռյուտեին անկեղծ ցավակցություն է հայտնել ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որի ուղևորների մեծ մասը եղել են Նիդերլանդների քաղաքացիներ: ՌԴ նախագահը խնդրել է կարեկցանքի և զորակցության իր խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և Նիդերլանդների ողջ ժողովրդին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Մալայզիայի իշխանությունները կոչ են արել Ուկրաինայում Boeing-ի կործանման հետևանքով զոհվածներին հարազատներին՝ ձեռնպահ մնալ աղետի վայր ուղևորություններից, քանի որ իրենք չեն կարողանա երաշխավորել նրանց անվտանգությունը Ուկրաինայի այդ տարածքում: