Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լավ հեռանկարներ է տեսնում Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Իրավիճակը, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ունի լավ կարգավորման հեռանկարներ, չնայած, որ դա կարող է տարօրինակ թվալ», - ասել է Ռուսաստանի նախագահը Բրիսբենում G20-ի գագաթնաժողովի ավարտին՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

ՌԴ նախագահը հանդիմանել է ուկրաինական իշխանություններին երկրի հարավ-արևելքում տնտեսական շրջափակման համար: