Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկանում է լուծել ճգնաժամը երկրում, բայց կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս ագրեսիվորեն: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
Նա նաև պարզաբանել է՝ կարող է հաստատել, որ Ուկրաինայի նախագահը մտադիր է կարգավորել իրավիճակը երկրում:
«Իհարկե, Ուկրաինայի նախագահը ցանկանում է կարգավորել իրավիճակը, ես չեմ կասկածում: Բայց նա մենակ չէ. մենք լսում ենք պաշտոնատար այլ անձանց հայտարարություններ այն մասին, որ պետք է պայքարել մինչև վերջ, որ դա կարող է հանգեցնել համամայրցամաքային լայն ճգնաժամի»,- ասել է ՌԴ նախագահը: