Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրամիությունն ավելի շատ ուշադրություն պետք է հատկացնի Ուկրաինային, քանի որ այն, թե ինչպիսի տեսք կունենա ԵՄ-ն 5 տարի անց, կորոշվի 3-5 ամիսների ընթացքում: Այս մասին նա գրել է գերմանական Die Welt պարբերականում հրապարակված իր հոդվածում:

 

«Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը ագրեսոր է, և Ուկրաինան, որը պաշտպանում է իրեն, պաշտապնում է նաև այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»,- գրել է Սորոսը:

 

Նա նաև նշել է, որ Եվրոպան «Ուկրաինային ընդունում է որպես ևս մեկ Հունաստան» և շատ է զբաղված վերջինիս խնդիրներով, ինչը նրա կարծիքով ճիշտ չէ:

 

Սորոսի կարծիքով' Պուտինն Ուկրաինայում ռազմական հաղթանակ ստանալ չի ցանկանում, որի դեպքում այն կառանձնացնի տարածքի մի մասը և ստիպված կլինի դրա համար պատասխանատվություն կրել:

 

«Նա, ամենայն հավանականությամբ, ձգտում է հասնել ֆինանսական և քաղաքական ճգնաժամի, որը կապակայունացնի դրությունն Ուկրաինայում, և որի համար պատասխանատվությունից նա կկարողանա խուսափել»,- նշում է Սորոսը:

 

Նրա խոսքերով' Պուտինն արդեն երկու անգամ դա ապացուցել է' ի դեմս Մինսկի պայմանագրերի: