ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի իրադրությանը նվիրված չորրորդ հանդիպումը: Մարտի 6-ին ԱԽ-ի աշխատանքի գրաֆիկի համաձայն՝ խորհրդակցությունը կսկսվի: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Լյուքսեմբուրգի ներկայացուցչությունը, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, հանդիպման ընթացքում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ տեսախորհրդաժողովի ռեժիմով հաշվետվություն կներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը: Մարտի 3-ից նա գտնվում է Կիևում, որտեղ կոնսուլտացիաներ է անցկացնում նոր իշխանությունների և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Դիվանագետների տեղեկատվության համաձայն՝ խորհրդակցությունում հատուկ ուշադրություն կդարձվի այն միջադեպին, որը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերիի հետ տեղի է ունեցել Ղրիմում: Մարտի 5-ին Սիմֆերոպոլում նրան բռնել էին անհայտ անձինք, ինչից հետո նա շտապ կարգով վերադարձել է Կիև: Պատահածի մասին տեղեկացնելով լրագրողներին՝ Էլիասոնը չի ճշտել, թե հատկապես ովքեր են բռնել հանձնակատարին, և միայն ասել է, որ խոսքը «10-15 մարդուց բաղկացած խմբի մասին է»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը նշել է լարվածության թուլացումը Ղրիմի Ինքնավար Հանրապետության սահմանի շրջանում: