Հռոմի պապերի Կաստել Գանդոլֆո քաղաքամերձ ամառային նստավայրն առաջին անգամ բացել են զբոսաշրջիկների զանգվածային այցելության համար: Այս որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ ներկայիս քահանայապետ Ֆրանցիսկոսը հրաժարվել Է պալատից օգտվելուց:
«Այժմ պապական պարտեզները, որոնցում սիրում Էին զբոսնել Հովհաննես Պողոս II-ը եւ Բենեդիկտոս XVI-ը, մատչելի են ամեն մի ցանկացողի համար: Զբոսաշրջիկների համար բաց Է նաեւ Բարբերինի պարտեզը, որտեղ գտնվում են վարդանոցը, մագնոլիաների պարտեզը, Դոմիցիանոս կայսեր շքատունը եւ թատրոնը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մուտքի տոմսի արժեքը 26 եվրո Է, Վատիկանի թանգարանների եւ Կաստել Գանդոլֆոյի միասնական տոմսինը՝ 42 եվրո: Նստավայրը գտնվում Է Ալբանո լճի ափին՝ Հռոմից 30 կիլոմետր դեպի հարավ - արեւելք ընկած շրջանում:
Պապական ամառային պարտեզը կառուցվել Է XVII դարում Հռոմի Ուրբանոս VII պապի համար: Ավելի ուշ Պիոս XI-ը դրան կից կառուցել Է Բարբերինի շքատունը:
55 հեկտար ընդհանուր մակերեսով պապական նստավայրն արտերկրյա իրավունքներ ունի 1929 թվականին Իտալիայի հետ Լատերանոյի համաձայնագրերի ստորագրման ժամանակից, սակայն վերջին 10 ամիսներին՝ 2013 թվականի մարտ ամսից, երբ Բենեդիկտոս XVI-ը հրաժարվեց գահից, այն դատարկ Է մնացել:
Կաստել Գանդոլֆոյում Է գտնվում Specola Vaticana աստղադիտարանը, որը հնագույններից մեկն Է աշխարհում: