Ի նշան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ բողոքի Սոչիում «ությակի»՝ հունիսին կայանալիք գագաթնաժողվին մասնակցելուց հրաժարվելու եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Բարաք Օբամայի վարչակազմին ուղղված կոչով բանաձեւի նախագիծն ուղարկվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լրիվ կազմի քննարկմանը: Մարտի 6-ին փաստաթուղթը, որը պատրաստել են հանրապետական կոնգեսական Էդ Ռոյսը եւ նրա գործընկեր դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Ին գելը, միաձայն հավանության Է արաժանացել արտաքին գործերի կոմիտեի կողմից:
Փաստաթղթի հեղինակներն ԱՄՆ-ի նախագահին եւ մյուս առաջատար երկրների ղեկավարներին առաջարկում են հրաժարվել «ությակի»՝ հունիսին Սոչիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելուց եւ նույն այդ ժամանակ, բայց այլ վայրում գումարել «յոթնյակի» խորհրդակցություն եւ «քննարկել» Ութի խմբից «Ռուսաստանի հեռացման հարցը»:
Կոնգրեսականները նաեւ կարծում են, որ Միացյալ Նահանգները պետք Է իր դաշնակիցների հետ քննարկի «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնատար անձանց դեմ այցագրային, ֆինանսական, առեւտրական եւ այլ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը»:
Մարտի 2-ին «ությակի» գծով Ռուսաստանի գործընկերներն արդեն հայտարարել են, որ դադարեցնում են Սոչիի գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պլանավորված Է հունիսի 4 – 5-ը: Իսկ մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ ստորագրել Է հրամանագիր, որը «նախատեսում Է պատժամիջոցներ այն առանձին անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատվություն են կրում Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականութան խախտման կամ ուկրաինացի ժողովրդի ակտիվների հափշտակման համար»:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վարչակազմի ներկայացուցիչները պարզաբանել են, որ պատժամիջոցների ստեղծված մեխանիզմն առայժմ գործի չի դրված եւ Ռուսաստանի պաշտոնատար անձանց «սեւ ցուցակներ» չեն կազմվել: Պատժամիջոցների գործնական կիրառումը կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումից: