Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ֆինանսների նախարարության շենքի դիմաց' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Նախարարության շենքի դիմաց մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: Վերջինս բենզինը լցրել է իր վրա, սակայն ոստիկանները նրան խանգարել են:
Վերջինս նշել է, որ պահանջում է ավանդների վերադարձ և հավելել, որ կենսաթոշակային կուտակային համակարգը ևս մարդկանց կողոպտելու միջոց է:
Լուսանկարը` news.am-ի