Այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ֆինանսների նախարարության շենքի դիմաց' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Ըստ նախաձեռնության անդամների' անհանդուրժելի են Ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների վրա:
Ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ Ֆինանանսերի նախարարությանը, սակայն ոստիկաններն արգելել են, որից հետո ակտիվիստների և ոստիկաննների միջև բախում է սկսվել:
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ֆինանսների նախարարն իջնի և հանդիպի ակցիայի մասնակիցների հետ, սակայն նրանց են մոտեցել նախարարության աշխատակիցներ և առաջարկել մի քանի հոգով բարձրանալ նախարարի մոտ՝ հարցերը քննարկելու:
Ակցիայի մասնակիցները չեն համաձայնվել առաջարկին: