ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միավորումը հնարավոր կլինի, եթե դա ցանկանան Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը' պատասխանելով այն հարցին, թե չորս ուժերի միավորումը կարո՞ղ է հանգեցնել իշխանափոխության:

 

Մակեյանի խոսքով' հենց դրանից էլ հետևում է, որ իշխանափոխություն' որպես այդպիսին, այդ «հրաշալի քառյակն» իրականացնել չի կարող, որովհետև իշխող զույգն այդ հնարավորությունն իրենց չի տա:

 

«Հանրապետական կուսակցությունը, եթե ինչ-որ պահի փորձի իշխանությունը փոխանցել ԲՀԿ-ին, այսինքն' երբ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այդ հարցում ընդհանուր հայտարարի գան, դա տեսականորեն հնարավոր կլինի մի դեպքում, եթե ժողովուրդը որպես գործոն, ինչպես այս ընթացքում եղել է խաղից դուրս, շարունակի խաղից դուրս թողնել: Հակառակ դեպքում այդ սցենարը չաշխատող սցենար է», - ասաց Պետրոս Մակեյանը: