Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Միխայիլ Դոբկինը փախչել է անհայտ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

 

«Դոբկինը ճեղքել-անցել է սահմանապահների վերահսկիչ անցակետը, նստել ավտոմեքենա և փախել անհայտ ուղղությամբ»,- գրել է Ավակովը Ֆեյսբուքի իր էջում:

 

Նրա խոսքով՝ գիշերը ժամը 00.15-ին Մոսկվայից Խարկով ժամանելով վարձաչվերթային ինքնաթիռով' Միխայիլ Դոբկինը և նրա թիկնապահ Ռոման Կոպիլովը կանգնեցվել են սահմանապահ ծառայության սպայի կողմից անձնագրային վերահսկողություն անցնելու համար:

 

«Սպան, ստուգելով փաստաթղթերը, դիմել է Դոբկինին. «Մեկ րոպե սպասեք, անհրաժեշտ է ինչ-որ բան պարզել»: Ի պատասխան' Դոբկինը, նետելով անձնագրերը, ոչ մի կերպ չմեկնաբանելով իր գործողությունները, առանց թույլտվության, վազքով ճեղքել-անցել է սահմանապարհների վերահսկիչ անցակետը, նստել ավտոմեքենա և հեռացել անհայտ ուղղությամբ»,-պատմել է նախարարը: