Նիդերլանդների իշխանությունները կալանք են դրել ուկրաինական կասկածելի ակտիվների «մի քանի հարյուր միլիոն եվրոյի վրա», Pauw & Witteman հեռուստատեսային ծրագրում հայտարարել է Նիդերլանդների ֆինանսների նախարար Երուն Դեյսելբլումը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Նախարարը պարզաբանել է, որ դա վերաբերում է այն ձեռնարկությունների հետ կապված փողին, որոնք վերահսկվում են Ուկրաինայի իշխանության այն 18 նախկին ներկայացուցիչների կողմից, որոնց դեմ սահմանվել են Եվրամիության պատժամիջոցներ:
Դեյսելբլումի խոսքով՝ այդ մարդիկ «միլիարդավոր եվրոներ» են դուրս տարել Ուկրաինայի բյուջեից:
Նախարարը հրաժարվել է հայտնել, թե դրանց մեջ կան արդյոք Վիկտոր Յանուկովիչի կամ նրա որդու՝ Ալեքսանդրի ակտիվները, որը Հոլանդիայում գրանցված երկու ընկերություն ունի: