ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացված խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալների եւ բարձրաստիճան զինվորակաների մասնակցությամբ ամփոփվել են մի շարք վարչությունների և բաժինների իրականացրած աշխատանքները, քննարկվել հաշվետու ժամանակահատվածում իրականացվ ած միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ' միայն անցած ուղու վերանայման և աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:
ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ներկայացմամբ' սպառազինության վարչությունն ու ենթակա զորամասերը կատարել են 2013թ. ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվետու ժամանակահատվածում առանձնակի ուշադրության կենտրոնում է պահվել սպառազինության վարչության ծառայությունների և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացումը: «Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակ ի և տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը' առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները»,- ասաց Չիլինգարյանը' հավելելով, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման և վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը:
ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանն էլ նշեց, որ 2014թ. առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սննդակարգը բարելավելու նպատակով, համագործակցելով տեղական արտադրող կազմակերպությունների հետ, պատվիրվել են մեկ տասնյակից ավելի անվանումներով պահածոյացված սննդատեսակներ: «Զինված ուժերի անձնակազմը 2014թ. կապահովվի նոր տեսակի ձմեռային գլխարկներով: Հաշվետու ժամանակահատվածում մասնագիտական հմտությունների բարձրացման, ինչպես նաև լավագույն հրշեջ խմբերը որոշելու նպատակով անցյալ տարի անցկաց վել են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներ: 2013թ. մարտական պատրաստության պլանի համաձայն' անցկացվել են նաև ՀՀ զինված ուժերի «Լավագույն ճաշարան», «Լավագույն ճաշարանի պետ» և «Լավագույն խոհարար» համաբանակային մրցույթները:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ, Կամավոր Խաչատրյանի ներկայացմամբ էլ' հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, սանիտարա-համաճարակային հսկողության ապահովմանը, մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների բարձրացմանը: «Նախորդ 7 տարիների համեմատությամբ արձանագրվել են ընդհանուր հիվանդացության ամենացածր ցուցանիշները: 2013թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ երկու անգամ նվազել են թոքաբորբի դեպքերը, նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով և գույքով: Շնորհիվ նոր սարքավորումների ներդրման' բարձրացել են զինծառայողներին մատուցվող բժշկական ծառայություների ծավալներն ու որակը»,- ասաց Կամո Խաչատրյանը: