Եգիպտոսի կառավարությունը միացել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի' Քաթարից իրենց դեսպաններին հետ կանչելու որոշմանը և հետ է կանչել է իր դեսպանին: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ Քաթարի կառավարությունը եգիպտացիների դեմ քայլեր է իրականացնում: Կառավարությունը նաև հայտարարել է, որ Քաթարը խնդիրներ ունի ոչ միայն Եգիպտոսի, այլև արաբական երկրների մեծամասնության հետ:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում են ընդունել մարտի 5-ին իրենց դեսպաններին հետ կանչել Քաթարից: Նրանք հայտարարել են, որ նման քայլի դիմել են իրենց երկրների անվտանգությունը և կայունությունը ապահովելու համար: Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները Դոհային մեղադրել են Ծոցի երկրների ներքին գործերին չմիջամտելու համաձայնությունը խախտելու մեջ: Իր հերթին Քաթարը զարմացել է արաբական երկրների քայլից և հայտարարել է, որ չի պատրաստվում նման կերպ վարվել ու իր դեսպաններին հետ կանչել: