Երեկ՝ մարտի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված անձը «օրենքով գող» Աղասի Ֆրանցի Ադամյանն է՝ հայտնի Աղաս Երեւանսկի մականունով (ծնված 03 հունվարի 1972թ.):
Վերջինս 2007թ. սեպտեմբերի 26-ին Մոսկվայում ձերբակալվել էր, իսկ 2008թ. դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման գողության մեղադրանքով, եւ օրեր առաջ էր ազատ արձակվել «Լեֆորտովո» հայտնի բանտից: Աղասի Ադամյանը օրենքով գող էր կարգվել 2002թ.:
Ադամյանը Երեւանում դեռ 2003թ. գտնվում էր հետախուզման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ' մարտի 7-ին, ժամը 16.45-ին, Կրասնոյարսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով' խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով: