Երեւանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արտակ Ս.-ն մեղադրվում է 39-ամյա Մխիթար Ե.-ին դանակով հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

 

Արտակ Ս.-ն անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցրել Մխիթար Ե.-ին՝ դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր առողջության ծանր վնաս:

 

Արտակ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Արտակը կալանավորված է:

 

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 12-ին: