armsport.am/Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայացած «Թերեք»-«Սպարտակ» խաղից դժգոհել է իր թիմի խաղից:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» պարտվեց նվազագույն հաշվով:
«Առաջին խաղակեսը նվիրեցինք մրցակցին: «Թերեքի» հետ ճակատամարտի բռնվեցինք՝ ֆուտբոլ խաղալու փոխարեն:
Երկրորդ խաղակեսում գործերն ավելի լավ դասավորվեցին, սակայն մրցակցի պաշտպանության դեմ ինչ-որ բան ստեղծելը բարդ էր:
40-րդ վայրկյանին գոլ բաց թողնելուց հետո խաղալ պաշտպանվող թիմի դեմ շատ դժվար է: Առաջին խաղակեսում շատ վատ խաղացինք, երկրորդ՝ համեմատաբար ավելի լավ»,- ասել է Կարպինը: