Իրաքի Հիլլա քաղաքում մահապարտ ահաբեկիչը գործողություն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, կա 147 վիրավոր, հայտնում է Russia Today-ը: Պայթյունից հետո ավելի քան 50 մեքենաներ են հրդեհվել:
Երկրի հարավում գտնվող քաղաքում ահաբեկիչը պայթուցիկներով լցոնված միկրոավտոբուսը քշել է հսկիչ-անցագրային կետի վրա:
Հիլլան հիմնականում շիաներով բնակեցված քաղաք է։ Միայն 2013-ի ընթացքում Իրաքում 8,868 մարդ է զոհվել, իսկ այս տարի հունվար-փետրվարին զոհերի թիվը հասել է 1,400-ի: