allsport.amԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին բացառել է Անգլիայի հավաքական վերադառնալու տարբեակը:
-Վերադարձ Անգլիայի՞ հավաքական: Ոչ, իմ ժամանակն անցել է: Այժմ երկրի պատիվը պետք է բարձր պահեն Գարի Կեյհիլը և մյուս երիտասարդ տղաները: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես Կեյհիլն ամեն օր առաջընթաց է գրանցում: Նա հիանալի է խաղում օդային պայքարում և կարդում է խաղը:
Ես սիրում էի խաղալ ազգային հավաքականում և հպարտ եմ, որ եղել եմ ավագ: Բայց այժմ ամեն ինչ փոխվել է: Հիմա ես մտածում եմ մարզավիճակս պահպանելու և «Չելսիին» օգնելու մասին,-Թերրիի խոսքերը մեջբերում ենք Goal.com-ից: