«Երկրապահական ընտանիքը, Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցները, անգամ' 2 ոտքից հաշմանդամները, պատրաստ են դուրս գալ հակառակորդի դեմ, բայց այսօր ֆիդայության ժամանակները չեն, այսօր ունենք պետություն, սահմանին կանգնած է պետական բանակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԿՄ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

 

«Անթույլատրելի է, որ ամեն ոք ինքնագլուխ քայլերի դիմի: Այդ պատճառով' պատրաստակամություն հայտնելով' մենք սպասում ենք հանձնարարականի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու երկրապահները որևէ քայլ չեն ձեռնարկում ինը օր շարունակ խոցված ուղղաթիռի օդաչուների մարմիններն անկման վայրից դուրս բերելու կապակցությամբ:

 

«Հենց նոյեմբերի 12-ին ես եռասերունդ Երկրապահի անունից հանդես եկա հայտարարությամբ' նշելով, որ պատրաստ ենք մեկնել առաջին գիծ, պատրաստ ենք թշնամու կրակահերթերի տարափի տակ դուրս բերել մեր տղաների աճյունները: Այս հայտարարությանն արձագանքեցին ԵԿՄ տարածքային բաժանմունքներն ու անգամ սփյուռքյան ներկայացուցչությունները: Բոլորն էլ պատրաստակամություն էին հայտնում ինձ հետ միասին ստանձնել նման հանձնարարության իրագործումը»,- նշել է Մանվել Գրիգորյանը' վստահեցնելով, որ իր հայտարարությունն ուժի մեջ է:

 

Շարունակությունն` այստեղ: