Երկրապահ կամավորական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկրապահների հետ միասին թեև սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին անմասն չէ, սակայն կարծում է, որ ամեն ինչ չպետք է պայմանավորել փոփոխություններով, նախ պետք է ինքնադաստիարակվեն, կանոնակարգվեն: Սահմանադրական փոփոխությունների, երկրապահների' ներքին ու արտաքին թշնամու դեմ պայքարի, Արցախի շուրջ ակտիվացած քննարկումների մասին NEWS.am-ը զրուցել է Մանվել Գրիգորյանի հետ:

 

- Պարոն Գրիգորյան, երկրապահները սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով են զբաղված, ինչո՞ւ, այդ փոփոխությամբ ի՞ նչ հարցեր են լուծվելու:


- Երկրապահները զբաղվում են, որովհետև մեր երկրապահ կազմակերպութան մեջ բռնած դաշնակցությունից հանրապետականներ, այլ կուսակցականներ կան: Մենք պետք ա փոփոխություններին կողմ լինենք' գիտակցելով աշխարհում ինչ ա կատարվում, որ միշտ ուժեղի մոտ թույլը մեղավոր ա, պետք է ուժեղ լինենք և միասնական, իսկ ուժեղ լինելու համար պետք ա ուժեղ երկիր ունենանք, ուժեղ սահմաններ, ուժեղ զինվորներ, ուժեղ երիտասարդություն, պետություն, օրենք:

 

- Սահմանադրության փոփոխությունը ի՞նչ կապ ունի դրա հետ:


Հավասարություն, բաժանում ա լինելու, չե՞ք կարդացել: Էդի անում են, որ ուժերի հավասարաչափություն լինի, օրենքը ճիշտ գործի: Ասենք մի տեղ չկենտրոնանա, Ազգային ժողովը իր դերակատարությունն ունենա, կառավարությունը իր դերակատարությունը, նախագահն' իր: Նախագահը ճիշտ ա, առաջին դեմքը չի, բայց ինքն ա որոշում Սահմանադրությունը փոխվի: Սահմանադրության փոփոխման գարանտը նախագահն ա: Որ փոխվի, երկրի տերն էլի նախագահն ա լինելու: Վլաստը մի քանի տեղ ա լինելու: էսքան տարի աշխատել ենք նախագահականով, արդեն երեք հատ նախագահ ենք փոխել, համարյա երեսուն տարի, ժողովուրդը դժգոհ են:

 

- Ժողովուրդը դժգոհում է, որ նախագահը, կառավարությունն իր հռչակած ծրագրերը, խոստումները չեն իրականացնում, ոչ թե կառավարման համակարգից:


- Ծրագիր ունենալն ուրիշ բան ա, իրականացնելն' ուրիշ: Էդ մարդիկ, որ ուզում են Ծերունի Խոտաբիչներ աշխատեն, մեր ժողովուրդը շատ բաների միջով ա անցել' երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, էսօր երկիրը էնքան էլ վատ հեղինակությոն չունի աշխարհի բոլոր կարևոր երկրների մեջ…

 

- Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվելու երկրում:


- Եկեք սաղ չկոտրենք սահմանադրական փոփոխությունների վրա, եկեք ինքնադաստիարակվենք, մենք մեզի կանոնակարգենք և փորձենք ինքներս… Ի ՞ նչ կապ ունի շատ լավ օրենքները, կամ երկրները: Օրենքները պահել են պետք: Ժամանակի հետ ամեն ինչը փոխվում ա, թող նոր երիտասարդները գան լավ բան անեն…

 

- Սահմանադրությունը փոխեք, որ գա՞ ն, առանց դրա էլ կարող են գալ:


- Սահմանադրությունը չփոխվեր, ավելի վատ բաներ պտի ասեին…

 

- Բայց փոփոխության հանրային պահանջ կա՞:


- Ես ինչ հիշում եմ, ինչ պետություն ունեցել ենք, ասում են' սահմանադրական փոփոխություն, մեծամասնություն չլինելու մասին, Ազգային ժողովի անցնելու հարցը միշտ էլ քննարկել են: Մանավանդ դաշնակները…

 

- Այո, բայց ոչ «Հանրապետական» կուսակցությունը:


- «Հանրապետական» կուսակցությունը էս վերջին մի քանի տարին են իշխանություն, 20 տարի դրանից առաջ ուրիշ կուսակցություն ա եղել, նորից ասել են, «պրիչոմ» Հանրապետական կուսակցությունը…

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում