Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Սիմֆերոպոլում այսպես կոչված «Ղրիմի ժողովրդական ինքնապաշտպանությունից» մոտ 20 մարդ գրավել է ռազմական հոսպիտալի շենքը: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

 

Ըստ նախարարության տվյալների' գրավողները բժշկական հաստատության տարածքից դուրս են հանել հոսպիտալի ղեկավարին:

 

Այժմ հոսպիտալում բուժում է ստանում 20-ից ավելի ծանր հիվանդ, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է: