Ինչպես հայտնում է UNIAN-ը, Խարկովում ռուսամետ ակտիվիստները ձվեր ու ճայթուկներ են նետել «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի ուղղությամբ, ով մասնակցում էր «Եվրամայդանի» հանրահավաքին:
Հավաքը կազմակերպվել է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի կողմնակիցների նախաձեռնությամբ։ Կլիչկոն մոտ կես ժամ ուշացել է հանրահավաքից, քանի որ նոր իշխանությունների ընդդիմախոսներն արգելափակել են նրա ճանապարհը։
Մոտ 100 ռուսամետ ակտիվիստ վանկարկել է' «Ռուսաստան», «Ֆաշզիմը չի անցնի» կարգախոսներ, ապա նրանք սկսել են ձվեր նետել Կլիչկոյի թիկունքի ուղղությամբ, սակայն թիկնապահներին հաջողվել է անձրևանոցներով փակել նրան: