Կիևում շարունակվող ցույցերի մասնակիցները ձվեր են նետել Ուկրաինայի ՆԳՆ շենքի վրա' այդկերպ բողոքելով իրավապահների գործողությունների դեմ, որոնք ուժ են կիրառել Եվրամայդանի ցուցարարների դեմ: Այս մասին հայտնել է segodnya.ua-ն:
Միջադեպն արձանագրած լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Արոնեցը: Կայքի լրագրողի փոխանցմամբ' իրավապահները կանգնել են շենքի մուտքի մոտ և հայտարարել, թե ոչինչ էլ չի պատահել, ուղղակի «իրենց կողքով անցել է ցուցարարների ամբոխը»: