Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, այս պահին ՀԾԿՀ շենքի մոտ իրավիճակը լարված է: Տասնյակ ակտիվիստներ, ՀՅԴ երիտասարդական և «Հայկական վերածնունդ» քաղաքական կազմակերպությունների շուրջ 100 մասնակիցներ ցանկանում էին բարձրանալ և մասնակցել Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նիստին:

 

Ակտիվիստները ձվեր շպրտեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի ուղղությամբ: Տասնյակ ոստիկաններ, այդ թվում նաև՝ հատուկ ջոկատայիններ, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, ՀԾԿՀ շենքի մոտից հեռացրին ակտիվիստներին: