Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ Է տվել բրիտանացի հպատակներին չուղեւորվել Ղրիմ, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են գտնվում, հանձնարարաված Է մեկնել:

 

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ Է տալիս հրաժարվել Ղրիմ բոլոր ուղեւորություններից: Բրիտանացիների պետք Է Ղրիմը լքեն այժմ: Նախարարությունը չի կարողանա հյուպատոսական ծառայություններ իրականացնել նրանց համար, ովքեր որոշել են մնալ Ղրիմում»,- ասված Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: