«Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ մենք ձերբազատվել են վախից: Հանգիստ ապրում ենք, շփվում հարևանների հետ, խանութներ գնում, մարդկանց հետ խոսում: Երևանը խաղաղասեր մարդկանց քաղաք է, իսկ հայերը' մեծ սրտով բարյացակամ ժողովուրդ»:

 

Վերոնշյալ խոսքերի հեղինակն ադրբեջանցի Ջավիդ Օրուջևն է: Սույն թվականի հունվարի 29-ին նա իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ հայ-վրացական սահմանում անցել է Հայաստանի տարածք և օգնություն խնդրել հայկական կողմից:

 

Voskanapat.info կայքի խմբագիր Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում նա պատմել է, որ իր ընտանիքը միայն Հայաստանում կարող է իրեն անվտանգ զգալ: «Սա միակ վայրն է, որտեղ Ալիևի ձեռքերը չեն կարող մեզ հասնել: Մենք հասկանում էինք, որ Եվրոպայում նրանք ամենուր ունեն մարդասպան իդրիսներ (Իդրիսն այն մարդն է, ով սպառնացել է Օրուջևի ընտանիքին – խմբ.): Իսկ Հայաստանը նրանց համար անհասանելի երկիր է… Ահա թե ինչու ենք ընտրել Հայաստանը», - պատմում է Ջավիդ Օրուջևը:

 

Մանրամասները` այստեղ:

 

Լուսանկարում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ու Ջավիդ Օրուջևի ընտանիքն են: