Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը ենթարկվել է հաքերային հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը Twitter-ի իր պաշտոնական կայքում ընթերցողներին տեղեկացրել է, որ ներկայում պարբերականի ինտերնետային կայքի մուտքն արգելափակված է:
Հաքերային հարձակումը տեղի է ունեցել մարտի 10-ի երեկոյան: Դեռևս հայտնի չէ, թե որ հաքերային կազմակերպությունն է իրականացրել հարձակումը: