ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով մարտի 12-ին կատարվել է 17 նոր նշանակում:

 

Նշանակումները կատարվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունու, Ավանի, Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի բաժիններում, ՓՈՒՎ հատուկ ջրափրկարարական ջոկատում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Սյո ւնիքի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

 

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: