Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր կադրային նշանակումների մասին: Ինչպես հաղորդում է AzNews լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահի հրամանագրովաշխատանքից ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալ Չինգիզ Մամեդովը:

 

Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է 4-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վալիեւը: 4-րդ բանակի հրա մանատարի պաշտոնում նշանակվելուց առաջ Ք.Վալիեւը զբաղեցրել էր ՊՆ ռազմագիտական կենտրոնի պետի, առաջին եւ չորորդ բանակային միավորումների հրամանատարների պաշտոնները:

 

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլըն APA-ին հայտնել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոցի պետ Հեյդար Փիրիեւն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայի պետ: ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ֆիզուլի Սալահովը նշանակվել է Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոցի պետ: Ռազմական ոստիկանության պետի պարտականությունները հանձնարարվել է գնդապետ Ազադ Աղաեւին: