ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով' հուլիսի 2-ին կատարվել է 11 նոր նշանակում: Նշանակումները կատարվել են ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Արմեն Երիցյանի մեկ այլ հրամանով' ՔՊ ՄԿՎ ավագ հրահանգիչ Աշոտ Գրիգորյանին շնորհվել է փոխգնդապետի կոչում, իսկ ՓՈՒՎ «Հրազդան ՋԷԿ»-ի խմբի հրամանատար Քաջիկ Պողոսյանին' մայորի կոչում: