Աշխարհը մարտի 13-ին վերհիշում Է արգենտինացի կարդինալ Խոսե Մարիա Բերգոլիոյի՝ Հռոմի պապ ընտրվելը: Լատիներենով հռչակավոր արտահայտությունը, որն ավետեց նոր քահանայապետի ընտրության մասին՝ «Habemus Param» («Մենք Պապ ունենք») հնչել Է 2013 թվականի մարտի 13-ի տեղական ժամանակով ժամը 20:13-ին:
Արգենտիանցի Բերգոլիոն հայտարարել Է եկեղեցին փոխելու մտադրության մասին: Իր քահանայական վարդապետության կենտրոնում նա դրել Է հասարակ մարդուն, սկսել Է ուշադրությունն ուղղել առաջին հերթին աղքատներին եւ ընչազուրկներին: Ըստ որում նա չի փոխել մոտեցումը բարոյագիտական հարցերի նկատմամբ, ինչպիսիք են ամուսնությունը, Էվթանազիան, կնոջ դերը եկեղեցում:
Մեկ տարվա ընթացքում Ֆրանցիսկոսը դարձել Է հասարակական-քաղաքական կյանքի ամենահայտնի անձանցից մեկը: Նրան «Տարվա մարդ» են ճանաչել հեղինակավոր կազմակերպություններն ու հրատարակությունները, նա նշված Է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում: Ամեն չորեքշաբթի շարունակում են կոլեկտիվ ունկնդրությունների հավաքվել տասնյակ հազարավոր ուխտավորներ:
Ֆրանցիսկոսն ապշեցրել Է նաեւ իր ապրելակերպի ոճով: Արդեն լեգենդ Է դարձել Առաքելական պալատի շքեղ հարկաբաժիններում բնակվելուց հրաժարվելու նրա որոշումը, որոնց նա գերադասել Վատիկանի հյուրանոցի համարը, թափառաշրջիկների հրավիրումն իր ծննդյան օրվան, երթեւեկությունը հասարակ ավտոմեքենաներով եւ ավտոբուսով, հրաժարումն իր կարգավիճակին պատշաճող պերճությունից:
Ֆրանցիսկոս պապն այս օրերն աղոթքներով եւ հոգեւոր խոկումներով Է անցկացնում Հռոմի մերձակայքի վանքերից մեկում, որտեղ նա կուրիայի ներկայացուցիչների հետ առանձնացել Է Մեծ պահքի օրերին: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հիմնական տոնակատարությունները՝ մեծ կոլեկտիվ ունկնդրությամբ, որին սպասվում են միջազգային բարձրաստիճան հյուրեր, տեղի կունենան մարտի 19-ին՝ Ֆրանցիսկոս պապի գահակալման տարեդարձի օրը: