Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն այցով գտնվում է Բոլիվիայում, հուլիսի 9-ին «խոնարհ ներողություն» է խնդրել այն հանցագործությունների համար, որոնք Հռոմի կաթոլիկ եկեղեցին կատարել է Ամերիկայի գաղութացման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ինչ-որ մեկը լիակատար իրավունքով կարող է ասել, որ երբ Պապը խոսում է գաղութատիրության մասին, մոռանում է եկեղեցու որոշ գործողություններ. դառնությամբ ասում եմ, որ Աստծու անունից կատարվել են բազմաթիվ և լուրջ մեղքեր Ամերիկայի բնիկ ժողովուրդների դեմ»,- հայտարարել է քահանայապետը Բոլիվիայի Սանտրա Կրուս քաղաքում իր արտասանած ճառում:

 

«Խոնարհ ներողություն եմ խնդրում ոչ միայն սեփական եկեղեցու կողմից հասցված վիրավորանքների, այլև բնիկ ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունների համար Ամերիկայի՝ այսպես կոչված նվաճման ժամանակ»,- մեջբերում է քահանայապետի խոսքը Բոլիվիայի La Razon պորտալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: