Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս ցնցել են Վատիկանը:

 

 

«Ես կցանկանայի հանուն Եկեղեցու ձեզանից ներողություն խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես էլ Վատիկանում»,-ասել է քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում համընդհանուր աուդիենցիայի սկսվելուց առաջ: Հռոմի պապի այս խոսքերը հրապարակում հավաքվածները դիմավորել են ծափողջույններով:

 

 

Ֆրանցիսկոսը չի ճշտել, թե հատկապես որ սկանդալների մասին է ինքը խոսում, բայց նշել Է, որ Հիսուսը «իրատես» էր եւ ուսուցանում էր, որ սկանդալներն անխուսափելի են, բայց «վայ այն մարդուն, ում պատճառով դրանք տեղի են ունենում», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: